Ֆակուլտետներ /

Ֆիզիկական դաստիարակության և առողջարարական տեխնոլոգիաների ֆակուլտետ

2003թ. ինստիտուտի «Մանկավարժական» ֆակուլտետի հիման վրա ստեղծվեց «Մարզաառողջարարական» ֆակուլտետը, որի դեկան ընտրվեց պրոֆեսոր Անահիտ Ալբերտի Հարությունյանը:

2016թ. Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը վերանվանվեց Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ՝ դառնալով հիմնադրամ: Տեղի ունեցան նաև կառուցվածքային փոփոխություններ: «Մարզաառողջարարական» ֆակուլտետը վերանվանվեց «Ֆիզիկական դաստիարակության և առողջարարական տեխնոլոգիաներ» ֆակուլտետի:

Ֆակուլտետն այժմ ղեկավարում է մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Էդգար Գալտագազյանը:

Ֆակուլտետը ֆիզիկական կուլտուրայի ուսուցչի մասնագիտությանը զուգահեռ պատրաստում է կինեզիոլոգներ և ադապտիվ ֆիզիկական կուլտուրայի մասնագետներ:

2017-2018 ուստարում ֆակուլտետում սովորում է 571 ուսանող, որից

    - պետական պատվերով` 94, որից 3 արտերկրի ուսանող

   - վճարովի հիմունքներով` 477, որից 8 արտերկրի ուսանող:

ASIPC

Անահիտ Հարությունյան

  Ծննդյան ամսաթիվ` 03.06.1963
  Հեռ.` +374553310 1-02
  Էլ. Փոստ` anaida_aa@mail.ru

Կենսաբանական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր

Կրթությունը

  • 1970-1980` Երևանի Մ.Գորկու անվան թիվ 4 միջնակարգ դպրոց
  • 1980-1984` Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ
    (այժմ՝ Հայաստանի Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ)
    Որակավորում`
  • 2000` ՀՀ ԳԱԱ ֆիզիոլոգիայի ինստիտուտ
    Որակավորում` Կենսաբանական գիտությունների թեկնածու

Աշխատանքային գործունեությունը

  • 1984-ից` Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ
    (այժմ՝ Հայաստանի Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ)
    Պաշտոնը` ֆիզիոլոգիայի և սպորտային բժշկության ամբիոնի դասախոս
  • 2003-ից` Հայկական ազգային օլիմպիական ակադեմիա
    Պաշտոնը` փոխտնօրեն
  • 2003-2018 և 2019-ից` Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ
    Պաշտոնը` Մարզաառողջարարական ֆակուլտետի դեկան
    (այժմ՝ Ֆիզիկական դաստիարակության և առողջարարական տեխնոլոգիաներ)
  • 2005-2010` Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ
    (այժմ՝ Հայաստանի Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ)
    Պաշտոնը` խորհրդի անդամ

Պետական մրցանակներ և պատվավոր կոչումներ

  • 2003 թ.` դոցենտ
  • 2004 թ.` ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր աշխատող
  • 2005 թ.` պրոֆեսոր
  • 2005 թ.` Մովսես Խորենացու մեդալով
  • 2008 թ.` ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչի պատվավոր կոչում
  • 2012 թ.` Երկրապահ Կամավորականների Միության պատվոգիր
  • 2013 թ.` ՀՀ պաշտպանության նախարարության «Վազգեն Սարգսյան» մեդալ
  • 2014 թ.` ՖԿՀՊԻ-ի «Լավագույն դասագիրք կամ ուսումնական ձեռնարկ» անվանակարգային ամենամյա մրցույթի հաղթող
  • 2015 թ.` Օլիմպիական գաղափարների և սպորտի զարգացման համար ՀԱՕԿ-ի «Հրանտ Շահինյան» մեդալ
  • 2016 թ.` «Հայաստանի աերոբիկայի և ֆիթնեսի ազգային ասոցիացիայի» պատվավոր անդամ

Գիտական աշխատություններ

  • Հեղինակ է շուրջ 80 գիտական աշխատանքների, մեթոդական և ուսումնական ձեռնարկների ու չափորոշիչների: Գիտական աշխատանքները նվիրված են առողջ ապրելակերպի և սպորտի հոգեֆիզիոլոգիական հիմունքներին