Գիտություն /

Ասպիրանտուրա (դոկտորանտուրա)

Յուրաքանչյուր ուսումնական տարվա սկզբից առնվազն 6 ամից առաջ նախարարությունը շահագրգիռ նախարարություններից և կազմակերպություններից իր սահմանված կարգով ստացված հայտերի հիման վրա, համաձայնեցված ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության ու ՀՀ պաշտպանության նախարարության հետ, ՀՀ կառավարության հաստատմանն է ներկայացնում ասպիրանտուրայի տեղերի թիվն ըստ ուսուցման ձևերի և ֆինանսավորման (անվճար, վճարովի):

Առկա ուսուցմամբ ասպիրանտուրա ընդունված անձինք զինվորական ծառայությունից ստանում են տարկետում` "Զինապարտության մասին" ՀՀ օրենքին համապատասխան:

    1. Ասպիրանտուրայումուսուցումն իրականացվում է առկա և հեռակա ձևերով, անվճար և վճարովի հիմունքներով:

        Առկա ձևով ուսուցման տևողությունը չի գերազանցում 3 տարին, իսկ հեռակա ձևով ուսուցման տևողությունը` 4 տարին:

    2. Ասպիրանտուրա մրցութային կարգով ընդունվում են Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր ստացել են մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի որակավորում:

Օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք բուհերի և կազմակերպությունների ասպիրանտուրա են ընդունվում միջպետական, միջկառավարական և միջգերատեսչական պայմանագրերի կամ համաձայնագրերի հիման վրա:

Օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք կազմակերպություններիմիջև կնքված պայմանագրերի հիման վրա, ինչպես նաև սեփական նախաձեռնությամբ, ասպիրանտուրա են ընդունվում վճարովի հիմունքներով:

Նախկինում ասպիրանտուրան ավարտած կամ ասպիրանտուրայից ազատված անձինք չեն կարող պետական պատվերով կրկին ընդունվել ասպիրանտուրա:

Ասպիրանտուրայի ընդունելությունը պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման իրավունքով տեղերի համար ավարտվում է մինչև ընթացիկ տարվա հունիսի 20-ը, իսկ առանց պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման իրավունքի տեղերի համար ընդունելությունը կարող է կատարվել նաև սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին:

Ասպիրանտուրա ընդունվողները հանձնում են քննություններ. մասնագիտական առարկայից, օտար լեզվից (անգլերեն, ֆրանսերեն կամ գերմաներեն) և ստուգարք (ինֆորմատիկա և համակարգչից օգտվելու հիմունքներ):

Այն դիմորդները, որոնց մասնագիտական առարկաներ են անգլերենը, ֆրանսերենը կամ գերմաներենը քննություն են հանձնում մասնագիտականից տարբեր այլ օտար լեզու: Մասնագիտական առարկայի քննությունը պետք է նախորդի այլ առարկաների քննություններին:

Ասպիրանտների ընդունումը ձևակերպվում է բուհի կամ կազմակերպության ղեկավարի հրամանով:

Առկա ձևով և անվճար հիմունքներով ասպիրանտուրա ընդունվածներին տրվում է սահմանված չափի պետական կրթաթոշակ` ընդունման օրվանից:

Ասպիրանտն ուսման ընթացքում պետք է`

    - հանձնի որակավորման քննություններ` բուհ-ի կողմից հաստատված կարգին համապատասխան

    - ունենա բուհի կամ կազմակերպության գիտական խորհրդի կողմից հաստատված աշխատանքային պլան և առնվազն 36 ժամ մանկավարժական ծանրաբեռնվածություն

Առկա ասպիրանտուրայում ուսանելու ժամանակը մտնում է ասպիրանտների գիտամանկավարժական ստաժի մեջ:

Ասպիրանտների ընդունման օրվանից ոչ ուշ, քան 3 ամսվա ընթացքում հաստատվում են ատենախոսության թեման և գիտական ղեկավարը համաձայն բուհ-ի կողմից հաստատված կարգի:

Ասպիրանտուրա ընդունվելու համար դիմումը տրվում է բուհի կամ կազմակերպության ղեկավարի անունով համապատասխան փաստաթղթեր:

  1. Բարձրագույն կրթության դիպլոմի և դրա հավելվածի պատճենները
  2. Հրատարակված գիտական աշխատությունների, գյուտերի, հայտնագործությունների և գիտահետազոտական աշխատանքի մասին հաշվետվությունների ցուցակը կամ ընտրած մասնագիտությունից գիտական ռեֆերատ:
  3. Որակավորման քննությունների հանձնման մասին վկայական (եթե դրանք հանձնված են)
  4. Կադրերի հաշվառման անձնական թերթիկ, ինքնակենսագրություն և 3 լուսանկար (3x4 չափսի)
  5. Քաղվածք աշխատանքային գրքույկից /եթե դիմողն աշխատում է:
 

Ընդունվողն անձնագիրը և բարձրագույն կրթության դիպլոմը ներկայացնում է անձամբ:

Հայաստանի Հանրապետությունում ասպիրանտուրայի ընդունելության կարգ
Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտից և ինստիտուտում աշխատող գիտական աստիճան ստացած պրոֆեսորադասախոսական կազմի ցուցակ